...

Եղածը արտակարգ նիստ էր

Եղածը արտակարգ նիստ էր

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Թվում է, թե ի՞նչ կա սրա մեջ. նիստ է, թող նիստ լինի: Բայց... սովորական, հասարակ քաղաքացիներին բացատրենք, թե ոնց կարող են իմանալ, որ ՔՊ-ն վարչության նիստ է անցկացնում:

Ուրեմն, եթե դուք սրանից հետո Սայաթ-Նովա պողոտայում՝ Չարենցի խաչմերուկից մինչև Աբովյան փողոց, ավելի քան 20 ոստիկանական մեքենա տեսնենք, ուրեմն ՔՊ-ն Սայաթ-Նովայում գտնվող գրասենյակում նիստ է անում:

Եթե նույն հատվածում ՊՊԾ-ի ավելի քան 10 մեքենա եք տեսնում, ուրեմն ՔՊ-ն վարչության նիստ է անում:

Իսկ եթե այդ հատվածում հարյուրից ավելի ոստիկաններ, բերետավորներ, ականջակալված «ախրաննիկներ» եք տեսնում, ուրեմն նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը: 

Էս ասում ենք, որ հաջորդ անգամ նման բան տեսնեք, չմտածեք, թե արտակարգ դրություն է հայտարարված, Սասնա ծռերը գրավել են «Սայաթ-Նովա» սրճարանը, կամ էլ Իշխան Սաղաթելյանը իշխանափոխության մասին է հայտարարել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ