...

Եղջերավորների յոնջան

Եղջերավորների յոնջան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ սահմանը չստանալ համապատասխան այնտեղ, որտեղ որ ադրբեջանցիներն են ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, ասել է. «Նախ չի ասվում, որ նման բան չի լինելու: Երկրորդ՝ որովհետև իրանց տիրապետության տակ հայկական բնակավայր այս պահին չկա, դրա համար նման բան անելն անհնար է»:

«ՉԻ». Բա որ այդպես էր, Տավուշի մարզի այդ հանձնվող չորս գյուղերը հողին հավասարեցնեիք, տեղը յոնջա ցանեիք, հետո ասեիք, որ հայկական տիրապետության տակ ոչ մի բնակավայր չկա: 

Ադրբեջանցիներն էլ կգային, իրենց սեփական աչքերով կտեսնեին, որ իսկապես բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները: 

Մինչև հիմա մեր իմացած սահմանազատման գործընթացներն իրականացվել են «տարածք՝ տարածքի դիմաց» սկզբունքով: 

Ենթադրում ենք, որ բանակցությունների ժամանակ ադրբեջանցիներն ասել են՝ էդ չորս գյուղերը պիտի տաք, թե չէ կհարձակվենք: Մերոնք ասել են՝ բա տենց ո՞նց կլինի, ժողովրդին ի՞նչ ասենք, ախր շատ միակողմանի է, է՜, հակառակորդն էլ խորհուրդ է տվել, թե բա բացատրեք, որ հլը որ մենակ բնակավայրերի հարցն ենք լուծում, դե, քանի որ դուք էլ բնակավայր չունեք, դրա համար է միակողմանի ստացվում, բայց արխային, սաղ լավ է լինելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ