...

Էլ դիմանալու չի

Էլ դիմանալու չի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ պատերազմի արդեն 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստում իշխանություններին հայտնել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, քանի ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և հնարավոր չի լինի դիմակայել հակառակորդին, ասել է. «Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ չէ, ես նաև կասկածում եմ դրան: Դուք պատկերացնու՞մ եք՝ այդքան ռեսուրս ունենալով՝ հանձնվեինք, և այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչև վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, հիմա ի՞նչ կանեիք»:

«ՉԻ». Կարդում ես ու հավատդ չի գալիս, որ պետական պաշտոնյան կարող է այսպիսի բան ասել: Օնիկ Գասպարյանին էլ ստախոս սարքեցին: Բոլորը խաբում են. Արցախի նախկին ղեկավարները, Հայաստանի նախկին ղեկավարները, մի խոսքով՝ բոլորը:

Փաստերն ու փաստաթղթերը բերում, սրանց աչքն եք խոթում, ասում են՝ անձրև է գալիս: Կասկածո՞ւմ ես, գնա, Անվտանգության խորհրդի նիստի սղագրությունը պահանջիր, տես, Օնիկ Գասպարյանը նման բան ասե՞լ է, թե՞ ոչ: Եթե ասած չլինի, նոր արի, մտքիդ եկածն ասա:

Դե, եթե Օնիկ Գասպարյանն էլ է սուտ ասել, բա ինչո՞ւ է մինչև հիմա Գլխավոր շտաբի պետ: Հանեք գործից: Իրականությանը չհամապատասխանող բաներ է ասել: Չնայած, այսպիսի վերաբերմունքից հետո Օնիկ Գասպարյանն ինքը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի: 

Փաստորեն, սրանք բոլորը նորմալ են համարում, որ մի քանի հազար զոհ տալու, տարածքներ հանձնելու, Արցախի ու Հայաստանի ինքնիշխանությունը վարի տալու գինը եղել է միայն այն, որ չասեն, թե դավաճան եք: 

Կվալտով խփեք մեր գլխին: Հա, հենց մեր գլխին, էս զառանցանքները չտեսնենք ու չլսենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1224 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ