...

Ենթադրելով են պատասխանում

Ենթադրելով են պատասխանում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները խորհրդարանում հարցրել են. «Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասում էր, որ դուք եք նախագահող երկիրը և եթե ժամանակ գտնեք, խորհուրդ հրավիրեք, Հայաստա՞նն է ձգձգում, ինչո՞ւ Հայաստանը չի հրավիրում այդ նիստը, որպեսզի վերջնական որոշում ընդունեն»: Ալեն Սիմոնյանը պատասխանել է.  «Լավ, ենթադրենք, որ այդ ասածը իրականության մեջ տեղ ունի, բա ո՞ւր է մեր պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրի համապատասխան, այդտեղ էլ չկա չէ՞. ով է նախագահողը: Մենք դիմել ենք ՌԴ-ին հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով էլ, բա դրա հետ կապված ինչո՞ւ է լռություն»:

«ՉԻ». Նախ, ի՞նչ է նշանակում՝ ենթադրենք: Միջպետական հարաբերություններում ենթադրություններո՞վ եք առաջնորդվում: Շատ կոնկրետ հարց են տվել, Ալեն Սիմոնյանը պատասխանում է՝ ենթադրենք, որ ճիշտ եք: 

Ու փաստացի հաստատում է Լավրովի խոսքը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, երբ ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, նախ պետք է նիստ հրավիրի՝ Ադրբեջանի հետ խնդիրներին լուծում տալու համար: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ