...

Եռագույնցի Ալենը

Եռագույնցի Ալենը

Civilnet-ը գրել է, որ Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատան վրա, որտեղ որոշ ժամանակ բնակվում էր նաև ԱԺ նախագահը, փակցված է կեղծ հասցե։ «Տան վրա նշված հասցեն է «Եռագույն փ. 1», սակայն այդպիսի հասցե Ջրվեժում գոյություն չունի»:

«ՉԻ». Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում կեղծ սկսվելականներին (իրական երիտդաշնակներին) վարորդները լարեցին, դրա համար կարող ենք գովազդային ընդմիջում տալ:

Այսինքն՝ կեղծ են ոչ միայն սկսվելականները, այլ նաև Ալեն Սիմոնյանի տան կամ տներից մեկի հասցեն: Իհարկե, իրեն կարելի է, կեղծ հասցեն անվտանգության նկատառումներից ելնելով է արել, որ իրական հասցեով հանկարծ չգան ցուցարարները, հետաքննող լրագրողներն ու կասկածելի հարցեր տան:

Իմիջիայլոց, քանի որ երիտդաշնակներն առայժմ չեն կարողանում կրեատիվություն ցուցաբերել և օգտագործում են արդեն վաղուց շրջանառության մեջ դրված, պատմության մեջ մտած լոզունգներ և վանկարկումներ, կարող ենք անվճար մի հատ գաղափար տալ: Թող գնան, Ալեն Սիմոնյանի հասցեն փոխեն, դարձնեն «Եռագույն՝ զիգզագներով փ. 1»: Այ, դա կրեատիվ կլիներ: 

Ճիշտ է, հետո բևեռականները կգային, հասցեն նորից կներկեին, կդարձնեին «Եռագույն փ. 1», բայց դա լրիվ ուրիշ պատմություն է: 



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ