...

Երկրորդ գլուխը

Երկրորդ գլուխը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նրան, որ եթե Հայաստանը չհանձնի այդ գյուղերը, Ադրբեջանը սպառնում է  պատերազմով, ասել է. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչի՞ չհարձակվեն»:

ՉԻ.- Սկզբից որ կայքերից մեկում լրագրողների հետ զրույցի վերնագիրը տեսանք, մտածեցինք, որ երևի բառացի չի ասել, մի քիչ չափազանցրել են: Բայց չէ, պետության երկրորդ գլուխը Ադրբեջանին «էստի համեցեք» է անում: Փաստացի ոչ թե Ադրբեջանն է սպառնում պատերազմով, այլ այս գլուխը, նկատի ունենք պետության երկրորդ գլուխը:

Օրերս Պուտինը մի տեղ ասուլիս էր տալիս, Ղարաբաղի հետ կապված հարց տվող լրագրողին ուղղեց, ասաց, ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղը գրավել, այլ Նիկոլ Փաշինյանն է հանձնել, երբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ասում է. Ալիևը զանգեց, ասաց, հը, պրն Պուտին, էս էլ Փաշինյանը, ճանաչել է, հիմա կարող եմ Ղարաբաղ մտնել:

Հիմա Ալիևը կարող է նորից Պուտինին զանգել, բայց ինչի՞ միայն Պուտինին, Բայդենից սկսած մինչև Մակրոն, ասի, ըհը, ախպեր ջան, Հայաստանի երկրորդ գլուխը հայտարարում է, որ կարանք հանգիստ հարձակվեն:

Իհարկե, Բայդենն էլ կարող է չհավատալ, ասի, մի հատ բերեք, տեսնենք, էդ գլուխը հենց այդպես է՞ ասել: Նոտարով թարգմանված տեսանյութը ցույց են տալու, Բայդենը կողքի օգնականներին նայելով, հառաչելու է. էս ո՞վ է, արա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ