...

Էշի ականջում

Էշի ականջում

«- Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հոկտեմբերի 10-ից հետո, քաղաքական շատ ուժեր, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ն, հորդորում էին վարչապետին դիմելու պաշտոնական Մոսկվային։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ գործընթացն այսքան ձգձգվեց, և ինչո՞ւ հիմա դիմեց վարչապետը։ Եվ նամակի բովանդակությունը Ձեզ համար հստա՞կ էր։

- Հարցին, թե ինչո՞ւ այս ամենը ձգձգվեց, ինչո՞ւ շաբաթներ անց Փաշինյանը դիմեց ՌԴ-ին՝ չեմ կարող պատասխանել, հարցը պետք է ուղղեք վարչապետ Փաշինյանին, այս հարցի հասցեատերը վարչապետն ու նրա քաղաքական թիմն է։ Մյուս քաղաքական ուժերի փոխարեն չեմ կարող ասել, բայց ՀՀԿ-ն, ես՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, բազմաթիվ անգամներ, դեռևս շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, 14-ին, հրապարակային հանդես եմ եկել առաջարկություններով, որ պետք է ամեն ինչ անել և Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցնել կրակը և պետք է ամեն ինչ անել ու դիմել Հայաստանի դաշնակից Ռուսաստանին»։

Սա հատված էր Էդուարդ Շարմազանովի՝ 168.am կայքին տված հարցազրույցից:

«ՉԻ». Այս պատասխանի մեջ ամեն ինչ հրաշալի է: Եթե նամակին հաջորդեր Ռուսաստանի միանշանակ և հստակ պատասխանը, թե անմիջապես սկսում եմ կոնսուլտացիաները, քանի որ Հայաստանին սպառնացող վտանգ եմ տեսնում, գուցե Շարմազանովի ասածը մի փոքր տրամաբանություն պարունակեր, իսկ այսպես՝ պարզապես գործ ունենք քննադատելու ստաժը չկորցնելու դրսևորման հետ:

Եթե հոկտեմբերի 31-ին այդպիսի վտանգ չեն տեսել, ինչպե՞ս էին տեսնելու հոկտեմբերի 12-ին կամ 14-ին: 20 օր առաջ դեռևս չէր հրթիռակոծվել Դավիթ Բեկ գյուղը:

Պատասխանի երկրորդ հատվածն ընդհանրապես շեդևր է: Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, Պուտինի բարձր հովանու ներքո ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթ, որը ադրբեջանական կողմը պահեց 5 րոպե: Հիմա Շարմազանովը ասում է, թե հոկտեմբերի 12-ին են առաջարկել, որ Հայաստանը դիմի Ռուսաստանին, որպեսզի վերջինս օժանդակի կրակի դադարեցմանը:

Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ: Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ում շաբաթը մեկ են հետևում լրահոսին և ուշադիր չեն եղել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածություններին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ