Արցախի «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին, որտեղ պետք է քննարկվեր Արցախի հարցը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Պարզաբանում ենք, որ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված լսումներին չմասնակցելը պայմանավորված է խմբակցության այն դիրքորոշմամբ, որ սոսկ ֆորմալ բնույթ կրող մտքերի փոխանակությունները չեն արտացոլում հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած օրախնդիր մարտահրավերների հաղթահարման հնարավոր կիրառական ուղիները»:
«ՉԻ». Ընդամենը օրեր առաջ էր Արթուր Վանեցյանը Արցախում եղել, հանդիպել ղեկավարության հետ, այդ թվում՝ խորհրդարանական, դրա համար մի քիչ զարմանալի էր, որ արցախյան խմբակցությունը հրաժարվել է մասնակցել Վանեցյանի խմբակցության նախաձեռնած լսումներին:
Ասեցինք՝ մի հատ տեսնենք, էս ովքեր են այս միասնական հայրենիքցիները, որ նման դեմարշ են արել: Գուգլեցինք, պարզվեց՝ Սամվել Բաբայանի կուսակցությունն է: Ամեն ինչ տեղն ընկավ:
Բայց Սամվել Բաբայանին մի բան ասենք. այս խորհրդարանում ով և ինչ թեմայով էլ լսումներ նախաձեռնի, բոլորն էլ ֆորմալ բնույթ են կրում՝ ֆորմալ մտքերով ու ֆորմալ բառապաշարով: Այնպես որ, պետք չէր, էլի, կոնկրետ «Պատիվ ունեմի» այս լսումների մասին արտահայտվել: Ավելի լավ է՝ դրա տեղն ասեիր, որ Սերժ Սարգսյանից տրաքում ես, Նիկոլ Փաշինյանի հետ էլ մի քիչ լավ ես, զահլա չկա, գլուխդ տանես, քարի տակ դնես: