...

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Հայաստանի Պաշպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում արձագանքել էր ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին. «Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում...»։ 

«ՉԻ». Սա մեզ խորհրդային հայտնի անեկդոտը հիշեցրեց. մեկը կանգնում է Կրեմլի առջև և բացականչում. «Կառավարության անդամների կեսը ապուշ է»:

Այդ մարդուն բռնում և դատում են՝ պետական գաղտնիք հայտնելու համար:

Հիմա Մովսես Հակոբյանը այդ մարդու օրն է ընկնելու. նրան դատելու են իրականությանը չհամապատասխանող պետական գաղտնիքներ հրապարակելու համար: 

Մեր մեջ ասած՝ հասնում է իրեն. ո՞վ է տեսել, որ այդ կարգի գաղտնիքներ հրապարակվեն: Գուցե այդ գաղտնիքները հակառակորդին դեզինֆորմացնելու համար էին նախատեսված: Օտարերկրյա հետախուզությունները պետք է չարչարվեին, ահագին փող ու ժամանակ ծախսեին, այդ գաղտնիքները հայթայթեին, հետո պարզելու էին, որ դրանք հավայի գաղտնիքներ են ու ամբողջ չարչարանքը ջուրն էր ընկնելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ