...

Իշխանություններին «ոճային առումով արդիականացնելու» ժամանակը

Իշխանություններին «ոճային առումով արդիականացնելու» ժամանակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, ու տեղեկացրել, որ «Փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»։

Հասկացա՞ք։ ՀՀ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաները պարտավոր են անգիր հիշել այս ձևակերպումը, որովհետև առաջիկայում բազմաթիվ առիթներ կունենան պարզաբանելու, օրինակ, որ ՀՀ Սահմանադրությունը, զինանշանը, օրհներգը, հայ ժողովրդի պատմությունը, Անկախության հռչակագիրը և այլն ոչ թե փոխվում են, այլ ընդամենը «ոճային առումով արդիականացվում»։ Ընդ որում՝ դա լինելու է «արդիականացման աշխատանքների» երկրորդ փուլը, իսկ առաջին փուլում արդեն իսկ «ոճային առումով արդիականացվել են» Արցախն ու ՀՀ սահմանները։

Ու սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները «ոճային առումով չեն արդիականացվել»։ Խոսքը, հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության անդամների լուսանկարների «տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման» մասին է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ