...

Վիճակ ենք ասել

Վիճակ ենք ասել

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»։

«ՉԻ». Նախ, անհասկանալի է, թե վարժական հավաքի մասնակիցն ինչ գործ ունի մարտական դիրքում:

Որքան գիտենք, 25 օրով մարդկանց ուսումնավարժական հավաքների են տանում, որպեսզի նրանց զինվորական և մարտական որոշակի պատրաստվածությունը բարձրացնեն: Բայց ընդամենը 7 օր են իբր պատրաստում, հետո միանգամից տանում մարտական դիրքեր: 

Բա էդ պահեստազորայինները 7 օրում ի՞նչ պիտի հասցնեն սովորեն: 

Եվ երկրորդը. մարտական դիրքում այդ ի՞նչ ձևի են հերթապահում, եթե մարդը կարող է աննկատ դիրքերը լքել: Եթե կարողանում են աննկատ հեռանալ, նշանակում է, կարող են նաև աննկատ մոտենալ դիրքերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ