...

«Գազ՝ լոլոների դիմաց» բանաձևը

«Գազ՝ լոլոների դիմաց» բանաձևը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

«ՉԻ». Որ ադրբեջանական կողմը համաձայնվել է վերանորոգել Արցախ մտնող գազատարը, դա լավ է: Թարսի պես, այս քանի օրը բավական ցուրտ էր Արցախում, պատկերացնում ենք նրանց վիճակը:

Բայց մեր մոտ, մեր ներքին ինչ-որ չար ձայն, մեր հոգին բզբզբում է, թե ոնց որ կապ կա երեկ՝ 1991 թվականին Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու վերաբերյալ իշխանավորների լոլոների և Ադրբեջանի կողմից գազատարը վերանորոգելու պատրաստակամության միջև: 

Եթե այսօր, վաղը, մեր պաշտոնյաները մի երկու նմանատիպ բան էլ ասեն, օրինակ՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ», կամ մեջբերում անեն 1923թ. ԽՍՀՄ Պոլիտբյուրոյի որոշումից, Ադրբեջանը կարող է հումանիտար օգնություն էլ ուղարկել Արցախ, կամ էլ՝ մի երկու ցիստերն բենզին, դիզվառելիք: Վերջը, գարնանացանն է սկսվել: 

Բայց սա, կրկնում ենք, մեր ներքին, չար ու նախանձ ձայնն է ասում: Թե չէ մեր մտքով նման բաներ չեն անցնում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ