Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Պատմությունից հայտնի է, որ գաղութով վախացնողները վերջում ամենատուզիկն են դուրս գալիս»:
«ՉԻ». Ձեզ ասենք, որ Ջորջ Օրուելը շատ է փոշմանել, որ «Անասնաֆերման» այդքան շուտ է գրել ու բաց թողել ներկայիս ժամանակները:
Ու ի՜նչ սյուժեներ է կորցրել: Ադրբեջանով «վախացնողները» «գաղութով վախացնողներից» են խոսում:
Բա Եվգենի Շվարցն ինչքան է ափսոսում, որ վիշապին սպանելու թեմային անդրադառնալիս հաշվի չի առել հայկական իրականությունը:
Ու վերջում, բայց դա մեր մեջ, մարդու չասեք, Նիկոլ Փաշինյանը մի հատ շատ վատ խասյաթ ունի, վերջում միշտ «տուզիկ» է դուրս գալիս: