...

«Գժի թղթի» հիմքերն են պատրաստում

«Գժի թղթի» հիմքերն են պատրաստում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությունը արտահերթ ընտրություններից հրաժարվել է, քանի որ գիտի՝ իշխող ուժը հաղթանակ կտանի. «ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է: ՀՀ-ում որևէ ղեկավար իր պաշտոնավորման ընթացքում չի ունեցել նման վարկանիշ, ինչքան այսօր ունի Նիկոլ Փաշինյանը»:

«ՉԻ». «Այդ նույն Մյունհաուզենը ֆիլմում» բուրգոմիստերը ասում է. «Դա ավելին է, քան՝ փաստը. այդպես է եղել իրականում»: Մենք չենք հավատում, որ Հայաստանն ու Արցախը վարի տալուց հետո կգտնվի մեկը, որը կասի, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամենաբարձրն է հայոց պատմության մեջ: Չենք հավատում: Բայց իրականում այդպիսի բան եղել է:

Մի հատ սրանց անպատկառությանը նայեք: Այս իրավիճակում, երբ Հայաստանը ամեն օր նորանոր հարվածներ ու ապտակներ է ստանում, երբ մեր պետականությունը վերանալու եզրին է, սրանք էլի իրենց աննախադեպության և բացառիկության մասին են ճամարտակում:
Վերջերս մեկը հարց էր տվել. իսկ կարո՞ղ է, սրանք այս ամենը դիտմամբ են անում, որ հետո իրենց անմեղսունակ ճանաչեն ու գժի թղթով ազատվեն որևէ պատասխանատվությունից: Որովհետև նորմալ մարդը չի կարող արտահայտել այնպիսի մտքեր, ինչպես օրինակ՝ Ալեն Սիմոնյանը: 

Քրքրեք պատմությունը՝ սկսած Նաբուգոդոնոսորից ու Թութմոս 1-ից, չկա, չեք գտնի գեթ մի փաստ, որ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը ամենաբարձր վարկանիշն ունենա ու մի հատ էլ վստահ լինի, որ հաջորդ ընտրություններում հաղթելու է: Այդ առումով, այո, սրանք աննախադեպ են: Սրանց մեծ-մեծ խոսելու ու սրանց արածների արդյունքների տարբերությունը նույնպես բացառիկ է մարդկության պատմության մեջ: Էս կարող են առաջիկայում ներկայացնել որպես Փաստ N 864 և Փաստ N 865:

Հ.Գ. Ինչ ուզում եք ասեք, բայց Արթուր Վանեցյանին պետք է դատի տալ՝ Ալեն Սիմոնյանի պես ընկեր ունենալու համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ