...

Գժվեցինք

Գժվեցինք

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Դիմադրություն» շարժումը այսօր անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չի ունենա։ 

Փոխարենը Իշխան Սաղաթելյանը հանդես կգա ծավալուն մամուլի ասուլիսով։ 

«ՉԻ». «Երջանկության մեխանիկան» ֆիլմում մի դրվագ կա, երբ երեխան բազմաթիվ հյուրերի ներկայությամբ անընդհատ նույն մեղեդին է դաշնամուրով նվագում: Հյուրերից մեկը վերջը չի դիմանում ու ասում է՝ գժվեցինք:

Հիմա Իշխան Սաղաթելյանն է: Նույնիսկ չենք կարող ասել, թե որքան ժամանակ է, նույն մեղեդին է նվագում: Մարդիկ են գալիս, գնում, եղանակն է փոխվում, անձրևին հաջորդում է ավելի ուժեղ անձրևը, նույնիսկ Շոյգուն է արդեն ԱՄՆ ՊՆ նախարարի հետ հեռախոսազրույց ունեցել, մենակ Իշխան Սաղաթելյանի մեղեդին չի փոխվում:

Էս նույն մեղեդին 2020-ի պատերազմից հետո նվագեց, հետո որ դադարեց, քիչ մը դինջացանք: Հիմա որ ասաց՝ վաղը հանգստյան օր է, մտածեցինք, թե վաղը գոնե մի քիչ կհանգստանանք, էն էլ ասուլիս է տալու: Կապ չունի, որ ամեն օր՝ այսպես թե այնպես, Ֆրանսիայի հրապարակում ասուլիս է տալիս, քայլելիս է ասուլիս տալիս, երբեմն էլ՝ վազելիս: 

Ժողովուրդ ջան, պետք է լավ քնել: Այսօր նորից համերգ է լինելու. ռեպերտուարում՝ նույն մեղեդին:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2183 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ