...

Գրացիա, իմպոտենտո!!

Գրացիա, իմպոտենտո!!

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Telegram-ի իր էջում գրել է. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: 

Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»:

«ՉԻ». Ո՞նց էր Ստալինն ասում. կարևորը մարդն է, հոդվածը միշտ էլ կգտնվի: Հիմա սրանց պատին են գամել, պետք է օրհներգն ու զինանշանը փոխեն, իսկ պատճառները միշտ էլ կգտնվեն:

Ընդ որում, Ալեն Սիմոնյանը, պարզվում է, թույն երաժշտագետ է: Գլուխ է հանում հայկական երաժշտությունից, տիրապետում է օրհներգի կանոններին, պիտի օրհներգը ակապելլայի ներքո ադաջիսիմո հնչի՝ սահուն անցնելով ամորոզոյի: Թե չէ, էս ի՞նչ նոն տանտո լամենտոզո է: 

Իսկ քանի որ ինքը ամեն ինչ գնահատում է սմայլիկներով, զինանշանն էլ է այդ տեսանկյունից ընկալում: Դուրդ չի գալիս առյուծի սմայլիկը, փոխեք, դարձրեք ջղային սմայլիկ: 

Նոյի տապանն էլ, վիձիծե լի, գտնվում է, կներեք մեր պահանջատիրական արտահայտության համար, Արարատ լեռան վրա: Թուրքերն ասել են՝ ապեր, հանեք էդ լեռը, թե չէ խեղդվելու եք, նայեք, ջուրն արդեն առաստաղին է հասել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ