...

Գյոզալ հռետորին թողած՝ Նառա եք PR-ում

Գյոզալ հռետորին թողած՝ Նառա եք PR-ում

«Նիկո՛լ, ուղիղ եթերում հրավիրում եմ քեզ բանավեճի»․ Նաիրա Զոհրաբյան:

«ՉԻ». Փաստորեն Նաիրա Զոհրաբյանը հաղթահարել է վախը, քանի որ երկու տարի առաջ Հայկ Մարությանին էր հրավիրում բանավեճի՝ պայմանով, որ հանկարծ հետը չբերի Նիկոլ Փաշինյանին:

Տիկինը 15 տարի է, ինչ պատգամավոր է, բայց տեղյակ չէ քաղաքական սուբորդինացիայի մասին: Եթե ասելիք ունեք, ապա Փաշինյանին բանավեճի պետք է հրավիրի ձեր կուսակցության ղեկավարը: Թե՞ նա միայն լուրջ հանդիպումների է մասնակցում, ասենք՝ Քոչարյանի կամ Սարգսյանի հետ: Հուշեք, պատրաստեք, պարապեք հետը, թող հրավիրի բանավեճի: Չտեսնված շոու կլինի: «Յութուբի» դիտումների վրա միլիոններ աշխատելու հնարավորություն կընձեռվի:

Իմիջիայլոց, եթե իսկապես սրտներդ բանավեճ է ուզում, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին: Համաձայնվեք, թող քարոզարշավ լինի, և այնքան բանավեճեր կլինեն, որ դուք էլ կհոգնեք:

Հ.Գ. Իշխանությունը ճիշտ կանի կոնտր առաջարկ անի «Բարգավաճին». Ծառուկյանին բանավեճի հրավիրի Լենա Նազարյանը կամ Լիլիթ Մակունցը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2582 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ