...

Հանկարծ չմտահոգվեք

Հանկարծ չմտահոգվեք

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե չի կարող ասել, որ վտանգները վերացված են, բայց այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա։

Մի այսպիսի «քյարթու» անեկդոտ կա․ հարսանիքի հաջորդ օրը փեսայի ծնողները հարսի տուն ոչ թե կարմիր խնձոր են ուղարկում, այլ տանձ, ու երբ շվարած խնամիները հարցնում են, թե ի՞նչ է նշանակում դա, պատասխանում են՝ «դա նշանակում է, որ ձեր աղջիկն աղջիկ չէր, բայց դա մեր տանձին չի»։ Հիմա Սուրեն Պապիկյանը մոտավորապես նույն բանն է ասում՝ «սահմանին վտանգները վերացված չեն, բայց դա մեզ չի մտահոգում»։ Ի դեպ, իրենից առաջ մի չմտահոգված նախարար էլ կար, ասում էր «նոր պատերազմ-նոր տարածքներ», բայց Սուրեն Պապիկյանը երևի ուրիշ բան պիտի ասի՝ «նոր լարվածություն-նոր ամայի-անբնակ տարածքներ»։ Հիշում եք, չէ՞, որ մեր բանակի խնդիրը ոչ թե տարածքների, այլ բնակչության պաշտպանությունն էր։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ