...

Հարվածի տա՞կ եք դնում ձեր գործընկերներին

Հարվածի տա՞կ եք դնում ձեր գործընկերներին

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում։

Արա, դուք՝ ու՞ր, պետական շահն՝ ու՞ր։ Հայաստանի կապիտուլյացիան 2020-ի նոյեմբերի 9-ին է հայտարարվել, բայց սկսվել է, երբ 2018-ի ապրիլին Սերժ էիք «մերժում» ու հետո «պետականությանը» ծառայելու պատրվակով Նիկոլ էիք գովում ու իր ռեժիմին ծառայում։ Գոնե հիմա խելոք լռեք ու «ոտքի տակ մի ընկեք»։

«ՉԻ». Իզուր է նման բան գրել Շարմազանովը: Նման գրառումը կարող է բումերանգի պես հենց իրենց հարվածել: Հիմա շատերի մտքով կարող է անցնել, թե Շարմազանովը նկատի ունի Արթուր Վանեցյանին ու Թագուհի Թովմասյանին: Մարդիկ ժամանակին Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս են կազմել, հիմա պայքարում են նիկոլիզմի դեմ և պետական շահից են խոսում: Սա բացարձակապես չենք հեգնում, ոչ էլ Արթուր Վանեցյանին ու Թագուհի Թովմասյանին ենք պիտակավորում, բայց եթե Շարմազանովը նման բան է գրում, գոնե պիտի մի քիչ հասկանա, որ հարվածի տակ է դնում նաև իր գործընկերներին:

Բազմաթիվ մարդիկ կան, որոնք աջակցել են 2018-ի հեղափոխությանը, անկեղծ հավատացել են Փաշինյանին, ծառայել են իրեն (պոլի շորի մասին պիտակավորումը Շարմազանովին ենք թողնում), բայց հետո հիասթափվել են, հիմա ընդդիմության շարքերն են համալրել, Շարմազանովն ասում է՝ ի՞նչ գործ ունեք այստեղ, հելեք ռադ եղեք, ձեններդ կտրեք, դուք էս ու էն եք արել: Իբր շատ եք, մի մասին էլ ձեզանից դուք եք վանում: 

Բայց սա դեռ մի կողմ. բա որ մե՞նք սկսենք քրքրել պատմությունը ու հիշեցնել, թե ոնց էին մարդիկ Լևոն Տեր-Պետրոսյանին ծառայում, իսկ հետո Լևոն էին մերժում ու տարիներ շարունակ պայքարում «լևոնականության» դեմ՝ խոսելով ինչ-որ պետական շահերից: Էս Պանդորայի արկղը որ բացենք, միջից գիտե՞ք՝ ինչեր դուրս կգան:

Դրա համար ենք ասում, որ իզուր է Շարմազանովը նման բան ասել: Նիկոլին ծառայածներն ու թռածները ոչ առաջինն են, ոչ էլ՝ վերջինը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ