...

Հասնել և անցնել տեռորին

Հասնել և անցնել տեռորին

Մարտակերտում Արցախի քաղաքական որոշ ուժեր հավաք են կազմակերպել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանը:

Հանրահավաքին ներկա են եղել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, ՀՅԴ Արցախի Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը։

Հավաքի մասնակիցները պարզել էին պաստառներ՝ «Կեցցե միասնականությունը», «Զարթնի՛ր, լաո», «Արցախ ոտքի», «Հայ պիտի մնանք» գրություններով, ինչպես նաև հնչեցրել «Միացում, պայքար, հաղթանակ», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան, Արցախ, Սփյուռք» կարգախոսները։

«ՉԻ». Սա դեռ փառք է: Աջակցություն են հայտնում, թող հայտնեն: Վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», դա էլ հասկացանք: 

Բայց Ստեփանակերտում մանկապարտեզի և դպրոցի երեխաներին հավաքել են, շարք կանգնեցրել և ստիպել գոռալ «Նիկոլ-դավաճան» և երդվել «վրեժ լուծել»... մեզ թվում է, որ սրա գաղափարը պատկանում է նաիրի հունանյաններ բուծող ուժերին: Հիմիկվանից երեխաներին տեռորիզմի այբուբենն են սովորեցնում:

Մեծ հաշվով՝ Քոչարյանն ու Դաշնակցությունը հեղաշրջում անելու այլ տարբերակ չունեն: Իրենք բազմիցս են խոստովանել, որ քաղաքականությունն իրենցը չէ: Այս ընդդիմադիր շարժում կոչվածն առայժմ տապալումների շարան է: Ահաբեկչությունն ու քաղաքական սպանությունների տեխնոլոգիան միակ գործիքակազմն է, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել այն նպատակներին, որոնք իրենց առջև դրել են: Հոկտեմբերի 27-ը վկա:

Այնպես որ, բացառված չէ, որ ինչ-որ տեղ արդեն նաիրի հունանյաններ են թրծվում, զենքերի հետ վարժություններ անում... սկսվում է տեռորիզմի լեգիտիմացման փուլը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ