...

Հայաստանի և Ազգային ժողովի միջև սահմանների դեմարկացիան

Հայաստանի և Ազգային ժողովի միջև սահմանների դեմարկացիան

Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է «անվտանգության նկատառումներից ելնելով» ԱԺ պարիսպների երկայնքով փշալար անցկացնել։ Տարածված կարծիքի համաձայն՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունները մտադիր են ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» և դա վավերացնել խորհրդարանում։ 

Կարծում ենք՝ ԱԺ պարիսպները փշալարերով պատելն իրականում այլ իմաստ ունի։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր պատկերացրած Հայաստանի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա է իրականացնում, իսկ մեր տարածաշրջանում հնարավոր չէ պատկերացնել սահմաններ՝ առանց փշալարերի։ Որովհետև եթե նպատակը միայն «խաղաղության համաձայնագրի ստորագրմանը» նախապատրաստվելը լիներ՝ Նիկոլ Փաշինյանը միայն փշալարերով չէր բավարարվի․ զուգահեռաբար մի երկու հատ էլ չհրկիզվող պահարան կպատվիրեր՝ ժամացույցների, «նոթբուքի զարյադըշնիկի» և թանկարժեք օծանելիքների համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ