...

Հայաստանն առանց հայերի

Հայաստանն առանց հայերի

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը գրել է. «Մոնղոլ-թաթարների (երիտդաշնակներ) կողմից տարեց մարդկանց դաժանաբար ծեծի ենթարկելու հետ կապված, ընդդիմություն կոչվող բանդայի ստվերային վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյան վերնագրով խեղկատակը բան չունի՞ ասելու»:

«ՉԻ». Արդեն հասկանում եք, թե ինչ է կատարվում. դատելով իշխանության և ընդդիմության հռետորաբանությունից՝ Հայաստանի համար պայքար է ընթանում թուրքերի և մոնղոլ-թաթարների միջև: 

Ոնց որ 14-16-րդ դարերում էր. մոնղոլները էն կողմերից գալիս էին, թուրքերի հետ կռիվ էին տալիս, արանքում Հայաստանն ու հայերն էին տուժում: Հետո Լենկ-Թեմուրն էր գալիս, թուրքերի հետ պատերազմում, ամենաշատը մենք էինք քաշվում:

Հիմա պատմությունը փաստորեն կրկնվում է: Մենք էլ գիտեինք, թե սա իշխանության համար պայքար է: Տո չէ, այ ախպեր, ինչ իշխանություն, աշխարհաքաղաքական խնդիր է, որը փորձում են լուծել իշխանության ասած մոնղոլ-թաթարներն ու ընդդիմության ասած թուրքերը: 

Ինչ վերաբերում է Արման Թաթոյանին, ինքը դեռ գոհ պիտի լինի, որ Էջմիածնի փոխքաղաքապետն իրեն թաթար չի անվանել՝ ընդգծելով ազգանունը:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ