...

Վառված են

Վառված են

Քոչարյանական Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է.

««Էս նեղ մաջալին», այս մեծ բոբոլայի մեջ, փոխանակ մի բանով իրականում օգնեն, մեր որոշ հայրենակիցներ ֆլեշմոբ են սկսել, թե կուզենան ընդդիմությունը ամբիցիաները մի կողմ թողնի և միասնական առաջնորդ ընտրի Արման Թաթոյանին։ Իսկ այդ առաջարկողներն ինչո՞վ են զբաղված հիմա։ Իսկ Արման Թաթոյանն ինչո՞վ է զբաղված այս օրերին։ Նա Մարդու իրավունքների պաշտպան էր, շատ դրական էր ընկալվում, ուներ լուրջ հեղինակություն, բայց այսօր բացի ստատուս գրելուց, ինչո՞վ է զբաղված։ Թե՞ իրավապաշտպան լինելը միայն աշխատավարձի պայմաններում է ստացվում»։ 

«ՉԻ». Այսինքն՝ ընդդիմությունն իր այս շարժումը իբր արդեն հորով-մորով է արել, իշխանություններին հեռացրել է, հիմա էլ պայքարում է նրանց դեմ, ովքեր կարող են խփել «գերագույն և միակ» առաջնորդի գործին:

Հիմա մարդիկ կան, որոնք հավանում են Արման Թաթոյանի գործունեությունը, համակրում են նրան, ցանկանում են նրան տեսնել երկրի ղեկավարի աթոռին: Այդ մարդկանց իրավունքն է, իրենց գործն է, ցանկանում են, թող ցանկանան: 

Բայց չէէէէ, ո՞նց թե, կենդանի Ռոբերտ Քոչարյանի առկայությամբ ո՞նց են համարձակվում ուրիշ մարդու տեսնել պետության ղեկին: Էդ ո՞վ դառավ Արման Թաթոյանը, վաբշե ինքն ո՞վ ա... փողով, աշխատավարձով աշխատող իրավապաշտպան, կակոյ-նիբուծ ստատուսչի:

10 րոպե էլ չեն հանդուրժել, միանգամից վրա են տվել նախկին ՄԻՊ-ին: Հեսա քոչարյանականները հերթով կսկսեն նրա մասին ինչ ասես, որ չգրել: Այն դեպքում, երբ Արման Թաթոյանը ոնց որ թե քաղաքական հավակնություններ չի դրսևորել, ամբիցիաներ ցույց չի տվել, չգիտենք էլ, ինքը տեղյա՞կ է ընդհանրապես, որ իրեն որպես պետության ղեկավար տեսնելու ցանկություն հայտնողներ կան: 

Էս ի՞նչ վառվել են վառվել: Մենք գնանք, չարչարվենք, փողոց փակենք, հայրենիք փրկենք, դուք այնտեղ Արման Թաթոյանի անուն տա՞ք: 

Փաստորեն ստացվում է, որ այս ամբողջ հայրենափրկիչ թամաշան նրա համար է, որ Քոչարյանին բերեն իշխանության: Որովհետև մենակ սրանք են մղկտացել Արման Թաթոյանի անունը լսելիս: Համենայնդեպս, խանդի ու վառվածության նման արձագանքներ ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից չենք նկատել: Հենց տեսնենք, դա էլ կասենք:

Թե բա՝ զարթնիր լաո: Միացեք, եսիմինչ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ