...

Մինչև վարչապետ դառնալը ահագին ասելիք կա

Մինչև վարչապետ դառնալը ահագին ասելիք կա

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «Այս օրերին իշխանության տարբեր շրջանակներ իրենց սոցիալական ցանցերով ու կեղծ էջերից սկսել են իմ անվան հետ կապված ուղղորդված արշավներ՝ ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ:

Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ:

Երկրի իրական կառավարման ու խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվում եք խառնակչությամբ: Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը: 

«Ոտքից գլուխ» տապալել եք ձեր առաքելությունը, քանի որ ձեր պաշտոններն ավելի եք գերադասում երկրի շահերից ու անվտանգությունից»:

«ՉԻ». Լավ չի, էլի, պրն Թաթոյան: Ա-ն ասել եք, բ-ն էլ ասեք: Կարկառուն իշխանավորների մոտ ձեր մասին բացասական, ծայրահեղ վիրավորանքներով գրառումներ, մեկնաբանություններ աչքներովս չի ընկել: Բայց լրիվ հնարավոր է, ամեն ինչ սպասելի է, հաստատ ինչ-որ տեղ ձեր մասին գրած էլ կլինեն, վիրավորած էլ կլինեն, ինչը դատապարտելի է: 

Բայց որ իշխանությունների վախերի մասին գրել եք, մի կես բերան էլ ընդդիմության վախերի մասին հիշատակեիք: Այդպես ավելի օբյեկտիվ կլիներ: Ընդամենը օրեր առաջ էինք մի կարկառուն քոչարյանականի ստատուսը ներկայացրել, որտեղ զայրույթ էին հայտնել, որ ինչ-որ մարդիկ ձեզ են տեսնում վարչապետի ղեկին: 

Ձեզ որակել էին հավայի ստատուսչի, փողով գրող: Մենք էլ ամոթանք էինք տվել գրողին, թեպետ դա դուք պետք է անեիք: Թող չստացվի, էլի, որ այս իշխանությունները հրեշներ են, ընդդիմությունն էլ՝ առաքինի հրեշտակներ:

Հ.Գ. Մի կես բերան էլ Գյումրիում 80 տարեկան ծերունուն ծեծի ենթարկելու դեպքին անդրադարձեք: Ձեզ վարչապետ տեսնելու ցանկություն հայտնողների թիվը առնվազն կրկնապատկվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ