...

«Հերոսների» շինթույլտվությունը՝ հրատապ

«Հերոսների» շինթույլտվությունը՝ հրատապ

Պարզվում է՝ նախօրեին Երևանի ավագանին հողօգտագործման հանձնաժողովի հրատապ նիստ է հրավիրել և Սամվել Ալեքսանյանի փեսային Արաբկիր համայնքում 5500 քմ հողատարածքի վրա բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն տվել։

Այստեղ, բնականաբար, որևէ կոռուպցիոն ռիսկ չկա։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը համարձակվել Սամվել Ալեքսանյանի կամ Տիգրան Ավինյանի նման ազնվազարմ անձանց կասկածել կոռուպցիայի մեջ։ Պարզապես Երևան քաղաքի բնակիչ, Նիկոլ Փաշինյանի սահմանած նոր չափորոշիչների համաձայն՝ ՀՀ հերոս Սամվել Ալեքսանյանն «ասել է», Երևանի ընտրողների ընդհանուր թվի 9 տոկոսով լեգիտիմագույն քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն էլ «արել է»։ 

Դեռ լավ է, որ Երևանի ավագանին «հրատապ կարգով» չի որոշել մի քանի միլիարդ դրամի չափով աջակցություն ցուցաբերել պրն Ալեքսանյանին՝ Երևանի կենտրոնի բեռնաթափման ծրագրին աջակցելու և 16 հարկանի մի քանի շենքերն Արաբկիրում կառուցելու «պետականամետ որոշման» համար։ 

Ինչևէ։ Հուսանք՝ առաջիկայում Տիգրան Ավինյանի սոցիալապես անապահով շրջապատին կհաջողվի բացառիկ զեղչերով բնակարաններ ձեռք բերել նորակառույց շենքերում։ Թե չէ «Բյուրեղ» համալիրը ո՞ր մեկին տեղավորի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ