...

Տիգրան Ավինյանի երազը

Տիգրան Ավինյանի երազը

Ինքը պարետ է՝ լեյտենանտ-օլիգարխ զինվորական կոչումով: Զանգահարում է հեռախոսը, էկրանին գրված է՝ հեղափոխության միակ շահառու, պարետի գլխավոր արտակարգ խորհրդական Սամվել Ալեքսանյան: 

«Ալո»:

«Բարև, աժժ ջան»:

«Պարոն Ալեքսանյան, շփոթել եք, զանգել եք ՀՀ պարետին»: 

«Ավինյան ջան, ներող, մի քիչ քեֆս լավ ա, օրվա եկամուտները հաշվեցինք, աչքերիս չհավատացի, ձեռս քցեցի «Երևան-Սիթիի» օղիների բաժնից ամենաթանկ օղին վերցրեցի ու քաշեցի գլուխս, հետո մենակ հասկացա, որ տեխնիկական սպիրտ էր, պարզապես տիկին Շողերինան իմ գինն էր դրել վրան»: 

«Լարված օրեր են, պարոն Ալեքսանյան, ձեզ զգոն պահեք, առաջիկա օրերին կարող եք մուտք գործել Forbes-ի առաջին տասնյակ»: 

«Տիկո ջան, Սամվելն էն տղեն ա, որ երբեք չի մոռանա իրա հովանավորներին: Իմ պահով կարաս դաժե Սերժենցից կուրսվես: Ալեքսանյանը կյանքում քցած չկա»: 

Պատկերը փոխվում է: Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին: 

«Պարոն Ավինյան, ինչո՞ւ չեք փակում մի շարք երկրների հետ օդային սահմանը. չէ՞ որ այդ երկրներում մոլեգնում է կորոնավիրուսը»,- հարցնում են: 

«Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու շահ գերակա է, մենք չենք կարող արգելքներ կիրառել, որ կվնասի մեր քաղաքացիների բիզնես-շահերին: Եվ մի մտածեք, որ այդ միակ մարդը Սամվել Ալեքսանյանն է: Ես կարող եմ նաև առնվազն ևս մեկի անունը նշել: Օրինակ՝ Շողերինա Ալեքսանյան»,- պատասխանում է ինքը: 

Արթնանում է պարետատանը՝ Ալեքսանյանի կողմից կազմակերպված խաղարկության աղմուկից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ