...

Հետևություն արեցինք

Հետևություն արեցինք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Քիչ առաջ մեկը իմ և իմ ընտանիքիս նկարի տակ գրել էր. «Մտածում եմ ո՞ւր ես փախնելու»:

Պարզվեց, գրառում անողը վաղուց փախել է ԱՄՆ:

Հետևությունները թողնում եմ ձեզ»:

«ՉԻ». Մտածենք, մտածենք: Սպասեք, մտածենք, թե ինչ հետևություններ է մեզ թողել Ալեն Սիմոնյանը:

Հա, հետևություն առաջին. ԱԺ նախագահը ժամանակ ունի իր ստատուսների քոմենթները կարդալու համար:

Հետևություն երկրորդ. ԱԺ նախագահն էնքան ժամանակ ունի, որ հատ-հատ ճշտում է, թե քոմենթ գրողները որտեղ են բնակվում, աշխատում, ինչ գույքի են տիրապետում, եթե դրսում են ապրում, ինչ հանգամանքներում են այնտեղ հայտնվել, վազելով են փախել Հայաստանի՞ց, թե՞ ինքնաթիռով: 

Հետևություն երրորդ. Ալեն Սիմոնյանը փախչող տղա չէ՞:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ