...

Հետդ ծամոն կբերես

Հետդ ծամոն կբերես

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետևի ընթացող Աշխարհի առաջնությանը։  

«ՉԻ». Էն օրը որ գրել էինք, թե Ալեն Սիմոնյանը Կատարում ինչ հանդիպումներ է ունենալու, որտեղ է լինելու, աշխարհի առաջնության որ խաղերին է տրիբունայից հետևելու, մի երկու հոգի, պայմանական ասած՝ ալենամետներ, մեզ վրա մուննաթ էին գալիս, թե ինչի ենք ապատեղեկատվություն տարածում կամ ծաղրում պետության բարձրաստիճան պաշտոնյայի խիստ պաշտոնական այցը: 

Իրականում մենք հումոր չէինք անում. այսինքն՝ հումորի միջոցով իրականությունն էինք ներկայացնում, ու... ըհը, խնդրենք, իրենք են դա հաստատում: 

Բա էս ժամին Կատար ինչի՞ են գնում. մենակ ֆուտբոլ նայելու: Ոչ ֆեյք, այլ պաշտոնական այց կատարողը, պետության համար կարևոր հարցերով գնացողը, դիվանագիտական աշխատանք կատարողը, միջպետական հարաբերություններ զարգացնողը սպասում է, որ աշխարհի առաջնությունն ավարտվի, նոր գնա, քանի որ Կատարի շեյխերը հիմա ամբողջությամբ թաթախված են ֆուտբոլի մեջ ու հաստատ ոչ միայն Ալեն Սիմոնյանի, այլ նաև մյուս օտարերկրյա պաշտոնյաների հավեսն ու ժամանակը չունեն:

Այնպես որ՝ 5:0, հօգուտ մեզ: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   915 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ