...

Փեշի տակից

Փեշի տակից

ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառմանը, հայտարարել է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել»:

«ՉԻ». Հայտարարության բովանդակությունն էական չէ: Սա ինչ-որ նոր բան է: Ալեն Սիմոնյանն արդեն ոչ թե ֆեյքերի, այլ իր խոսնակի միջոցով է արձագանքում քննադատություններին:

Ծովինար Խաչատրյանը, այսպես ասած, տեխնոկրատ մարդ է, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու, տարբեր կառույցների լրատվական բաժիններ է ղեկավարել, դրա մասնագետն է, ինչի՞ ես էդ աղջկան ներքաշում քո թքաբանական գործերի մեջ: Կյանքում նա այս կարգի մտքեր չի հայտնել, կարող եք ստուգել:

Տեքստը տվել, ասել է՝ քո անունից հրապարակիր: Էս մեկը քնած աչքերով կարող ենք ասել: Յանի, դե որ ՀԱԿ խոսնակն է իմ մասին խոսել, ինչի՞ իմ անունից պատասխանեմ, արի, Ծովինար ջան, առաջ ընկիր: 

Ուրիշ թեկնածու չունե՞ք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ