...

«Հուժկու» հակահարված

«Հուժկու» հակահարված

Օրերս Fip.am-ը հայտնել էր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող medianews.site կայքի այն տեղեկությունը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «կորել է» և որևէ ցավակցական խոսք չի ասել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կաթողիկոսը հենց պայթյունի օրը՝ օգոստոսի 14-ին, անդրադարձել էր դեպքին:

Սա խիստ զայրացրել է Տարոն Չախոյանին, որի կայքը արձագանքել է Fip.am-ի նյութին և վերջինիս գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի վերաբերյալ գրել է. «Ի դեպ, ինչպես պնդում են չար լեզուները, Հայկ Մարությանի նախկին խոսնակը՝ Հակոբ Կարապետյանը, արտարգանդային հղիություն է տանում, իսկ քավորը՝ կաթողիկոսն է, նույն ինքը Գարեգին Բ-ն»:

«ՉԻ». Վարչապետը կարող է հանգիստ լինել. շատ հզոր դեմքերով է լցրել իր աշխատակազմը: Այդ դեմքերի որակով էլ կարելի է պատկերացում ստանալ մեր կառավարման ներկայիս համակարգի մասին:

Նայեք՝ ոնց են քաջաբար կռվում հայրենիքի թշնամիների դեմ: Չեն խնայում ոչ մեկին: Անցնում են բոլոր հնարավոր և նույնիսկ անհնար սահմանագծերը: Հմտացել են իրենց գործում:

Տարոն Չախոյանին մի խորհուրդ տանք. ապեր, դուք հավերժ չեք: Մի օր էլ ուրիշներն են իշխանության գալու: Մի քիչ նահանջի տեղ թողեք: Որպեսզի հետո ձեզ հատ-հատ չհիշեցնեն այ էս ձեր արածները, որոնց պատճառով ձեր կողքին ոչ ոք չի լինելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1285 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ