...

Ինչ-որ մեկը տակն էր լցրել

Ինչ-որ մեկը տակն էր լցրել

Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հայտարարել է. «Իշխանությունը վախեցած է, դրա համար էլ Ռազմական դրության մասին այսպիսի օրենք է ընդունում»:

«ՉԻ». Նախ, սկսենք նրանից, որ երբ 1992 թվականին ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախում ռազմական դրություն հայտարարեց, ոնց որ թե ոչ մեկի մտքով չի անցել ասել, թե նա վախեցած է, դրա համար է ռազմական դրություն մտցրել:

Բայց եթե առաջնորդվենք այս տիկնոջ տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ 2008 թվականի մարտին իշխանությունները ոչ թե վախեցած են եղել, այլ տակներն են լցրել, երբ արտակարգ դրություն էին մտցրել, արգելել լրատվամիջոցների գործունեությունը, իսպառ գրաքննություն մտցրել համացանցում, Արցախի սահմաններն էլ դատարկել էին, զորքեր բերել Երևան: Եվ ո՞վ էր գլխավոր վախեցածը. ճիշտ է. Լարիսա Ալավերդյանի սիրելի Ռ. Քոչարյանը:

Հիմա ինչ-որ մեկը լրատվամիջոց փակե՞լ է: Կամ հարյուրավոր մարդկանց բանտերը լցրե՞լ է: Ավելին, երբ որ հերթական սադրիչը հերթական սադրիչ գրառումն է կատարում համացանցում, ոստիկանություն են հրավիրում, ու ոչ թե կողերն են ջարդում, վրան մի քանի հոդված դնում, այլ խնդրում են, որ գրառումը ջնջի: Այս տիկինը տարբերություն չի՞ տեսնում 2008-ին իշխանությունների բանդիտական քայլերի ու ներկայիս մոտեցումների միջև:

Եվ վերջապես, ի տարբերություն 2008 թվականի, հիմա լայնամասշտաբ պատերազմ է ընթանում: Միգուցե Լարիսա Ալավերդյանը սրանից տեղյակ չէ, հասցրեք իրեն, թող իմանա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ