...

Ինչի կարելի՞ էր

Ինչի կարելի՞ էր

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե երանի իրենց իշխանությունը ժամանակին իսկապես ավտորիտար լիներ, որովհետև այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի նման «պետականաքանդ ու պոտենցիալ կապիտուլյանտը ոչ միայն վարչապետի պաշտոն, այլև պատգամավորի մանդատն էլ երազում նույնիսկ չէր տեսնի, իսկ Հայաստանն ու Արցախն էլ անդունդի եզրին չէին հայտնվի»։

«ՉԻ»․ Փաստորեն Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ թե ավտորիտար է եղել, այլ ժողովրդավարական, դրա համար ենք այս վիճակում հայտնվել։ Երևի ժողովրդավարության բացառիկ դրսևորումներ էին, օրինակ, «ինչքան տոկոս պետք ա՝ կխփենք» արտահայտությունը, նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո հրապարակային խոստումը դրժելն ու վարչապետի պաշտոնը ստանձնելը, և այլն։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե «Սերժին մերժելու» պատճառները նաև սրանք են եղել։ 

ՀՀԿ-ի ուշացած զղջումն, իհարկե, հասկանալի է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի ավտորիտար է, ու հիմա ՀՀԿ-ն երևի մտածում է՝ «ինչի տենց էլ էր կարելի՞»։ Ոչ, չէր կարելի, ու հաջորդ մերժվածը Նիկոլն է լինելու։ Պարզապես Քոչարյանն ու ՀՀԿ-ն իրենց ներկայությամբ երկարաձգում են այդ գործընթացը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   818 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ