...

Ինչից ուր հասանք

Ինչից ուր հասանք

Համեմատելու բան չկա

Հայտնի ու խայտառակ տեսանյութում պատկերված կնգան հայտնաբերել են: Շաբաթվա մի օրն էլ էս թեմայի տակ սղղացրին: Մինչև այդ ողբերգական ավտովթարն էր, հայ զինվորի գերեվարումը: Կարծես հատուկ անեն, որ Արցախի հարցի մասին հնարավորինս քիչ խոսենք:

ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստ հրավիրեցին, դեսից-դենից զրից արեցին, հետո ցրվեցին տներով: Ասացին. ձեր ժամանակը չի, Ուկրաինա կա, պատերազմ, ոտի տակ ենք ընկնում:

1992-ի ստարտային պայմանները որ հիշում ենք, զարմանում ենք, որ մեզ այն ժամանակ չեն կերել: Փլուզված երկիր, տնտեսական կապերի իսպառ վերացում, աղետի գոտի, հովհարային անջատումներ, բլոկադա, կես օրվա հաց, աջ ու ձախ պատերազմ: Ավարտվեց նրանով, որ պատերազմում հաղթեցինք, շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնվեց, տնտեսությունը սկսեց շնչել, և ամենակարևոր բաներից մեկը. Հայաստանի ու Արցախի սահմանները անվտանգ էին: Հակառակորդը ռիսկ չէր անում նույնիսկ մեր ուղղությամբ նայել: 

2020-ին ոչ մի նման խնդիր չի եղել: Ստարտային պայմանները հարյուրապատիկ ավելի լավն էին: Բայց հասանք նրան, որ հիմա ինչ-որ ադրբեջանցի կարող է կայֆի տակ, զուտ հավեսի համար, գալ, հասնել Կապան ու կրակել օդանավակայանի վրա: Իհարկե, մերոնք արժանի հակահարված տվեցին, ասացին, ամոթ ձեզ, էս ի՞նչ եք անում: Վախենում են նույնիսկ կրակել: Բայց փոխարենը չեն վախենում իրենց անճարության համար մեղադրել Լևոնին, որ էն ժամանակ այնքան էլ լավ չի հաղթել, կարելի է ասել, ընդհանրապես չի հաղթել: Էդ ի՞նչ հաղթանակ էր որ, եթե մինչև Բաքու չի հասել: 

Իսկական հաղթանակները հիմա են: Սնուփ Դոգին Հայաստան հրավիրելը բարոյական մեծ հաղթանակ է, շատ էլ որ ոմանք ասում են, թե դա անբարոյական հաղթանակ է: Փաշինյանը ինքնաթիռով թռնում է Կապան, աննախադեպ նվաճում է: 

Հասնում ենք X կետին

Արցախի մասին չգիտենք էլ՝ ինչ ասենք: Ռուսաստանը նոր առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին, իրականում Հայաստանին, որ ախպեր ջան, իրավիճակ է փոխվել, 2020-ի եռակողմ համաձայնագիրն արդեն հնացել է, էս ընթացքում հարցեր են առաջացել, եկեք, սթրվեք, Արցախ, բան, մոռացեք, Ադրբեջանի կազմում յոլա գնացեք, մինչև տեսնենք, թե գլխներիս ինչ օյին է գալիս: Փորձենք արցախահայերին գոնե Արցախում պահել: Այլևս ոչ մի ինքնավարություն, ոչ մի նազ ու տուզ մեր հետ չեն անում: Ասում են. էս ա, ուզում եք, էս ա, չեք ուզում, էս ա, հետո ավելի վատ է լինելու: Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, բան չեք կարող անել, կտրել է ինտերնետի կապը, մալուխները, դե, գնացեք, Աղդամից ինտերնետ քաշեք: 

Ամերիկացիներն ու եվրոպացիներն այս հարցում մի կողմ են քաշվել: Նույն բանն իրենք են առաջարկում, բայց առանց ռուսների թող դա լինի: Կամ եկեք, Ադրբեջանի պայմանները ընդունեք, ռուսներին ֆուկ անենք:  

Արցախի լինել-չլինելու հարցն է օրակարգում, բայց դե ի՞նչ, Երևանի ընտրություններն են դեմներս, Սնուփին է գալիս, և վերջապես, էն կնգա մարդը, պարզվում է, հիմա նստած է անբարոյականության համար: Էլ չեն ասում, որ ամենամեծ անբարոյականությունը պետականությունը պահել ու փայփայելու ունակությունից զուրկ լինելն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ