...

Իրարից խռո՞վ եք

Իրարից խռո՞վ եք

Երեկ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել, որ մենք Գորիս-Կապանով կերթևեկենք, մինչև այլընտրանքային ճանապարհը պատրաստ լինի: Եվ իսկապես, հենց հայտարարվեց Տաթև-Աղավնո ավտոճանապարհի շահագործման մասին, մաքսակետերը տեղադրվեցին:

Բայց հենց երեկ էլ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, իսկ ավելի ուշ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեցին, որ ոչ թե որևէ պայմանավորվածություն է եղել, այլ Ադրբեջանը մաքսակետեր չդնելու դիմաց պահանջել է միջանցք դեպի Նախիջևան, ու քանի որ մերժում է ստացել, դրա համար էլ մաքսակետեր է տեղադրել:

Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցիները առանձին ոչ պաշտոնական բանակցություններ են վարել Արմեն Գրիգորյանի հետ ու առանձին՝ Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Ռուբինյանի հետ:

Արմեն Գրիգորյանին sms են ուղարկել, որ հեսա մաքսակետ ենք դնում, նա էլ պատասխանել է, թե սպասեք, ճամփեն սարքենք, նոր, իսկ Նիկոլ Փաշինյանին էլ sms են ուղարկել, թե հեսա մաքսակետ ենք դնում, եթե մեզ միջանցք չտաք, նա էլ պատասխանել է՝ չենք տալիս: 

Այսինքն՝ իշխանություններն իրենք իրենց մեջ չեն կարողանում պայմանավորվել, թե ինչ պարզաբանում տան՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ դնելու հարցում: Միասնական դիրքորոշումով հանդես գալն այնքան էլ դժվար չէ. կարելի է նիստ անել, քննարկել դա, կամ կարելի է մեսինջերով ընդհանուր չաթ բացել, չաթով քննարկել․ տարբերակները շատ են: Բայց նույնիսկ սա չեն կարողանում անել: Մենք դեռ հեչ, դրսում ի՞նչ են մտածում, երբ տեսնում են, որ նման կարևորագույն հարցի վերաբերյալ մեկը մի բան է ասում, մյուսը՝ լրիվ այլ բան: Մտածում են, երևի իրարից խռով են, իրար հետ չեն խոսում կամ էլ միմյանց հեռախոսի համարներն են կորցրել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   980 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ