...

Իսպանիայից «իսպալնյատ» է անում

Իսպանիայից «իսպալնյատ» է անում

ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը գրել է. «Առավոտից մեր մամուլը թնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իբր Իսպանիայում հանգստի մասին լուրից։

Այն, որ լուսանկարը ուներ 2 տարվա վաղեմություն, հարցի մի կողմն է միայն։

Հետաքրքիրն այն է, որ չնայած քիչ առաջ ՔՊ-ն հաղորդեց այսօր կուսակցության վարչության նիստ գումարելու մասին, որին մասնակցել էր նաև պարոն Սիմոնյանը, բայց մեր հարգելի լրատվամիջոցների գործընկերները ոչ միայն չհեռացրեցին այդ կեղծ լուրը, այլև հակառակը` նույնիսկ այն դրել են գովազդի տակ»:

«ՉԻ». Ասում ես՝ կեղծ լո՞ւր է: Արի տեսնենք՝ ոնց է կեղծ:

Ուրեմն, Ալեն Սիմոնյանի ինստագրամի էջում լուսանկար ենք տեսնում: Նշված է, որ ֆոտոն Իսպանիայում է արված: Նշված է, որ լուսանկարը մեկ օր առաջ է տեղադրվել: Սքրին ենք արել, կարող եք տեսնել: 

Մամուլը ի՞նչ պիտի մտածի՝ տեսնելով այս լուսանկարը: Որ այն արվել է մեկ օր առաջ, Իսպանիայում, հետևաբար Ալեն Սիմոնյանը Իսպանիայում է: Ցանկացած տրամաբանող միայն այդպիսի եզրակացություն կանի:

Հիմա սրանք ասում են՝ լուրը կեղծ է: Դե, բարև ձեզ: Լրատվամիջոցները չեն կեղծել լուրը, դուք եք կեղծել, որ 2 տարվա վաղեմության լուսանկարը այնպես եք ներկայացրել, կարծես երեկ է եղել: Դուք եք մոլորության մեջ գցել հարգելի գործընկերներին, մի հատ էլ մուննաթ եք գալիս:

Ինչ վերաբերում է նրան, թե չե՞ք տեսնում՝ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՔՊ նիստին, իր համար էդ ի՞նչ մի պրոբլեմ է Իսպանիայից երեք-չորս ժամում գալ, հասնել Երևան: Էն էլ վոյաժների սիրահար մարդու համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ