...

Կապն անմիջական է, բա ո՞նց

Կապն անմիջական է, բա ո՞նց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմության այս անհնազանդության ցույցերը, հավաքները արտաքին ուժերի հետ ինչքանո՞վ կապ ունեն, ասել է. «Ընդդիմության հանրահավաքի առաջին հենց ժամերին մեր սահմանին գրանցվել են ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ: Հետևությունները թողնում եմ ձեզ»:

«ՉԻ». Մոտավորապես հենց այդպես էլ եղել է: Իշխան Սաղաթելյանը հուժկու և վճռական հանրահավաքից առաջ զանգել է Բյուլ-Բյուլ օղլիին և ասել. «Դե, 15 րոպեից սկսում ենք միտինգը, մի հատ ասեք` ըտե կրակեն-մրակեն: Ի՞նչ... չէ, ավտոմատից չէ... մի քիչ ավելի խոշոր տրամաչափի, բա խոշոր միտինգ ենք անելու: Հա, ԴՇԿ-ն հարմար է: Կապի մեջ: Ցը»:

Իմիջիայլոց, ժամանակին ՔՊ-ն էլ է միտինգներ արել, որի ժամանակ սահմանում (և ոչ միայն սահմանում) կրակոցներ են հնչել, փոխհրաձգություն է եղել: Մանավանդ՝ Խորենացի փողոցում, «Սասնա ծռերի» աստղային ժամերին:

Հետևություններ չենք թողնում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ