...

Կառավարական մրմռոց

Կառավարական մրմռոց

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է. «Դեկտեմբերի 7-ին համերգ կազմակերպողները հայու գենո՞վ, թե՞ ազգային ու ավանդական արժեքներով են առաջնորդվել։

Ի դեպ, շոուբիզնեսի նույն ներկայացուցիչները մեղադրում են իշխանությանը ազգային ու ավանդական արժեքները չպահպանելու մեջ։ Բայց դեկտեմբերի 7-ին համերգ են կազմակերպում, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից զոհվեցին ավելի քան 25,000 մեր հայրենակիցներ, իսկ 514,000-ը՝ մնաց անտուն։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերջիններիս «հայու գենի» ու «ազգային, ավանդական արժեքների» մասին»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ինչի է սրանց համապատասխան տեղը մրմռում: Դեկտեմբերի 7-ին տեղի է ունենալու բարեգործական համերգ, որի հասույթն ուղղվելու է բռնի ուժով տեղահանված արցախցի ընտանիքներին: 

Թվում է, թե ընդհակառակը, պետք է ողջունեն համերգի կազմակերպիչներին, բայց ուղեղներն այնքան է չորացել, որ չեն էլ հասկանում շոու-համերգի ու բարեգործական համերգի տարբերությունը: Սրանց թվում է, որ եթե համերգ է, ուրեմն ինչ-որ սնուփ դոգեր են երգելու: 

Չէ, ծանր են տանում, որ Շուշան Պետրոսյանը կամ Արսեն Սաֆարյանն է երգելու: Չէ, իրականում գիտենք՝ ինչի են ծանր տանում. համերգը կոչվում է. «ԱՐՑԱԽԸ՝ ՄՈՒՆՔ ԵՆՔ»: Արցախ բառն է սրանց հունից հանել: 

Կատաղության նոպայի մեջ ալարել են գոնե ստուգել, որ 1988 թվականից ի վեր դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված տասնյակ, եթե ոչ հարյուրավոր համերգներ են եղել Հանրապետության տարբեր մշակութային կենտրոններում, համերգասրահներում: Նույնը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգները, ապրիլի 24-ին:

Ու ոչ մեկի մտքով չի անցել, ասեր. յա՜, համերգ են տալիս, երբ 1,5 միլիոն հայ է սպանվել:

Էս ո՞վ եք դուք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ