...

Կերա՞ք... դե, կերեք

Կերա՞ք... դե, կերեք

Օ՜յ... էլ ոնց կլինի.... Ուկրաինայի Ռադան թվիթում ողջունել է Ադրբեջանի կողմից Արցախում ռուսի դեմ նոր ռազմաճակատ բացելը: Շատ ծանր հարված է հասցրել մեր քաղաքական դաշտի հյուսիս-արևմտյան հատվածին:

Ինչով ուզում եք, երդվենք, մենակ Հայաստանում նման բան կարող է լինել: Ադրբեջանցիները Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածք են մտնում, մեր ռազմահայրենասիրական ռուսամոլներն ասում են՝ չէ՜, ի՞նչ եք ասում, ռուսը մեղավոր չի, փնթիության արդյունք է:

Ուկրաինացիներն են նման բան գրում, մեր... ախր սրանք արևմտամետ էլ չեն, ոչ էլ՝ եվրոպամետ, ավելի ճիշտ՝ հակառուսամետ, ասում են՝ փնթիության արդյունք է, մենք իրենց լավ չենք բացատրել, թե իրականությունը որն է: Իրենք լավն են, մենք իրենց սիրում ենք, իրենք էլ մեզ են սիրում, մեր նման տանջվում են ռսի լծի տակ: Հեսա էդ թվիթը կջնջեն: Բայդենը կզանգի Զելենսկիին, ամոթանք կտա, հայերին մի նեղացրեք:  

Դեռ չգիտենք՝ Տիգրան Խզմալյանն ու Արա Պապյանը ոնց են արդարացնելու Ուկրաինայի խորհրդարանի գրառումը, բայց ձևը կգտնեն: Հաստատ, քանի որ մեր քաղաքական դաշտի մեծ մասը ռուսից ու ուկրաինացուց ավելի կաթոլիկ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1981 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ