...

Կերակրատաշտի բարեկարգման նպատակով

Կերակրատաշտի բարեկարգման նպատակով

Կառավարությունը որոշել է 31 մլն դրամ հատկացնել ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար։ 

Չէ, հասկանալի է, որ ազգընտիրների կերակրատաշտը ժամանակ առ ժամանակ պիտի բարեկարգվի, բայց որքան գիտենք՝ այդ բուֆետ-ճաշարանն ինչ-որ մասնավոր ընկերություն է «աշխատացնում» ու լավ էլ շահույթ է ստանում։ Հարց՝ ինչո՞ւ հենց այդ ընկերությունն էլ չի կարող իր շահույթների հաշվին բարեկարգել տարածքը, վերջին հաշվով՝ իր բիզնեսն է։ Պատասխան՝ որովհետև այդ դեպքում պիտի մի 5-10 տոկոսով բարձրացնի գները, իսկ դա նշանակում է, որ ամսական հազիվ մի միլիոն դրամ ստացող քայլիստները պիտի կերակրվելու համար մի քիչ ավելի շատ վճարեն։ Ավելի լավ չէ՞ այդ գումարը վճարել բյուջեից, այսինքն՝ շարքային հարկատուների հաշվին։ Բա պատգամավորներ են, կոճակ-բան են սեղմում, հո նվիրյալներ չե՞ն, որ իրենք վճարեն իրենց կերակրատաշտի բարեկարգման համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ