...

Կոլեկտիվ հայտերով՝ ընդդեմ Հայկոյի

Կոլեկտիվ հայտերով՝ ընդդեմ Հայկոյի

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հ․ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն»։

Մի լավ պատմություն հիշեցինք այս առիթով։ Իրական է։ Երևանում ապրող հայրենադարձների ընտանիքում տղա երեխան մի քիչ չարաճճի է լինում։ Մայրը հոգնում է ամեն անգամ ծնողական ժողովի ժամանակ վատ բաներ լսելուց, և մի անգամ ամուսնուն է հորդորում գնալ ժողովի։ Դպրոցից տուն վերադարձած ամուսնուն կինը հարցնում է՝ հը՞ն, ի՞նչ ասեցին։ Նա էլ առանց երկարացնելու պատասխանում է՝ ասացին, դեռ ինչե՛ր պիտ ըլլան։ Հիմա Հայկոյինն է։ Հենց ներկայացումը դրեց, սկսեց տոմս վաճառել՝ նյութերի նախապատրաստումը սկսվեց։ Բայց շինթույլտվություն-ընդլայնում-բան՝ ստից մեղադրանքներ են։ Չհիմնավորվող։ Ավելի լավ բան հուշենք։ Իշխանության մի քանի տասնյակ նվիրյալներ կարող են դիմել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններ՝ ասելով, որ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու ժամանակ Հայկոն սև ասելով կոնկրետ իրենց է նկատի ունեցել։ Տեղում գործերը կհարուցվեն։ Աշխատող է։ Նվիրյալների հավաքագրման գործը ՊՈԱԿ-ը ամենայն սիրով ու նվիրումով կիրականացնի։ 

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ