...

Կուռկուռի հիշատակարանը

Կուռկուռի հիշատակարանը

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կարգելվի սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի վաճառքը: 

«ՉԻ». Էս գիտե՞ք ինչից է, որ իշխանությունները աղաման, վայրի կենդանիներ, ծխել, սնդիկ... նման հարցերի մեջ են խրված, մենակ դրանով են զբաղված:

Որովհետև երբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հարցնում են, թե Արցախում գազ չկա, ո՞նց կմեկնաբանեք, ի՞նչ պետք է արվի, ասում է՝ բարև ձեզ, ցտեսություն ձեզ: Բայց որ հարցնես սնդիկից կամ աղամանից, ժամերով կպատասխանի: Ահա այսպես, երեկվա արծիվներն էսօր կուռկուռ են դարձել:

Էն մյուսն ասում է՝ դե, հարմարվեք առանց գազի: Էն երրորդը՝ ընդդիմությունից, ասում է՝ գազի հարցը կլուծվի, եթե միանանք Ռուսաստանին:

Հ.Գ. Սնդիկով ջերմաչափերն արգելվել են, քանի որ Հայաստանը միացել է Սնդիկի մասին միջազգային ինչ-որ կոնվենցիայի, որը սահմանափակում է սնդիկի օգտագործումը:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ