...

Կրակի հետ է խաղում

Կրակի հետ է խաղում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին, ասել է. «Ես ընդհանրապես կարծում եմ, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում, ամբողջ միջադեպի մասին եմ խոսում։ Ես կարծում եմ, որ մարդու պետական պաշտոնը ու դիրքը ենթադրում է նաև որոշակի հանրային վարքագիծ»:

«ՉԻ». Կրակի հետ է խաղում այս նախարարը: Ո՞նց թե մարդու պետական պաշտոնը ու դիրքը ենթադրում է նաև որոշակի հանրային վարքագիծ: Էդ ո՞ւմ նկատի ունի. Ալեն Սիմոնյանի՞ն:

Բայց Ալեն Սիմոնյանն արդեն ասել է, որ լավ է արել, ինչ արել է: Չնայած, ի՞նչ իմանաս, կարող է ԱԺ նախագահը թքելը որոշակի հանրային վարքագիծ է համարում: 

Ու հիմա ԿԳՄՍ նախարարը հայտարարում է, թե դա պատիվ չի բերում, դասեր է տալիս Ալեն Սիմոնյանի պես կարկառուն պետական գործչին: Միջազգային հանրությունն ի՞նչ կասի: 

Գոնե լավ է, որ նախարարը սա հրապարակավ է ասել, ոչ թե ֆեյսբուքյան ստատուսով, թե չէ ջնջել կտային:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ