...

Կռվից հետո բռունցքներ չեն ճոճում

Կռվից հետո բռունցքներ չեն ճոճում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է. «Նեղանալը քաղաքական կատեգորիա չի, երկրորդը, կան քաղաքական շահեր, և այդ շահերը այս վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ»:

«ՉԻ». Բա նեղանալը պոզով-պոչո՞վ է լինում, երբ օրումեջ դեմարշ եք անում, հրաժարվում ՀԱՊԿ-ի նիստերին, ԱՊՀ-ի ժողովներին մասնակցել, էլ չենք խոսում Կիև գնալը, Եվրոպական հարթակներից մուննաթ գալը: 

Իսկ որ Ռուսաստանի շահերը կարող են Հայաստանի դեմ դուրս գալ, դրա մասին 20 տարուց ավելի զգուշացրել են: Հազար ձևի բացատրել են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել, քանի կա դրա հնարավորությունը, պետք է ռուսների առաջարկներն ընդունել, ոչ թե կանգնել, հայտարարել, թե Լավրովի պլանը կապիտուլյացիա է, դա ընդունելը դավաճանություն է: 

Բանի տեղ դրե՞լ եք: Չէ: Հիմա ձեր պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը տուժել են, ումի՞ց եք նեղանում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   333 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ