...

«Լակոտակրատիան» ընդդեմ «հինգերորդ շարասյան»

«Լակոտակրատիան» ընդդեմ «հինգերորդ շարասյան»

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «հինգերորդ շարասյանն» ու հայտարարել, թե «եթե էս երկրում մի բան կա հանձնելու, ապա դա դուք եք, եթե գերեզման կա փորելու, դա ձեր քաղաքական «գերեզմանն» է»։ 

Անգլիական այսպիսի ասացվածք կա․ «էլ ինչո՞ւ եմ շուն պահում, եթե ստիպված եմ ինքս հաչել»։ Հիմա էս մեր կառավարությունն է՝ մի ամբողջ «ֆեյքերի ՊՈԱԿ» ունի, բայց փողոցային լեզվակռվի մեջ է մտնում աշխատակազմի ղեկավարի տեղակալի մակարդակով։ Էս մարդուն ո՞նց բացատրենք, որ ինքը բարձրաստիճան պաշտոնյա է, հարկատուների հաշվին ահռելի աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում, «գալիստուկ» է կապում, գործուղումների է մեկնում, մի խոսքով՝ պետություն է ներկայացնում, իսկ պետությունն իրավունք չունի «հանձնել» «հինգերորդ շարասյանը», նրա համար գերեզման փորել և այլն։ Պետությունը պարտավոր է բացահայտել հակապետական գործունեություն ծավալող կոնկրետ մարդկանց ու խմբերին, օբյեկտիվ դատավարություն իրականացնել և անհրաժեշտության դեպքում ազատազրկման ենթարկել քրեակատարողական հիմնարկներում, և ոչ թե կառավարական կաբինետներից «թքեմ աշկիտ» մակարդակի հոխորտանքներ տարածել։

Չնայած՝ ուրիշ ի՞նչ սպասել, եթե հենց հոխորտանքների շնորհիվ են հայտնվել այդ կաբինետներում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ