...

Լավրովի պատճառով Քոչարյանը նոր գիրք է գրելու

Լավրովի պատճառով Քոչարյանը նոր գիրք է գրելու

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ» բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երևանը»:

«ՉԻ». Էս նեղ մաջալին, երբ քոչարյանական լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում Ռ. Քոչարյանին հերոս ներկայացնելու համար, երբ Քոչարյանի վարձկանները Հայաստանով մեկ ընկած, փորձում են գեթ մեկ ստորագրություն վերցնել՝ իբր նրա ազատության պահանջի համար, Սերգեյ Լավրովը վերցնում ու մի հարվածով strike է անում՝ բոլորին գետնին գցելով:

Ռ. Քոչարյանն ու իր քարոզչամեքենան այնպիսի հարված ստացան, այն էլ՝ այնպիսի տեղից, որ հիմա պետք է նոր ինքնակեսագրություն գրեն, որտեղ պիտի բացատրեն, թե ինչպես է «Արցախի ազատարարը» հերոսաբար Արցախը դուրս բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից ու կոնֆլիկտը վերածել տարածքային վեճի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Լավրովն ասաց այն, ինչ բոլորս գիտեինք: Ուղղակի Լավրովին հակադարձելը Քոչարյանի համար դժվար է, անհույս գործ: Այնպես որ, լավ բան չստացվեց:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2261 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ