...

Լայն փակված աչքերով՝ դեպի անցյալ

Լայն փակված աչքերով՝ դեպի անցյալ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանի իշխանազավթումից հետո Հայաստանը ոչ միայն չի ամրացրել իր դիրքերը բանակցություններում, այլ ընդհակառակը՝ վեր է ածվել իզգոյի:
Արցախն այդպես էլ բանակցություններին լիարժեքորեն չի մասնակցում: Փաշինյանի այդ թեզը նախապայման դիտարկվեց համանախագահների կողմից և համանախագահների խիստ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը, կարծես թե, մոռացավ իր այդ թեզի մասին:

Ժողովուրդ, «Սերժի վախտ» Ադրբեջանի նախագահ Ալիևը բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի օրոք Իմ քայլի պատգամավորը նշում է, թե Փաշինյանը դեմ չէ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին: 

Ահա և տարբերությունը Սերժի և Նիկոլի միջև»:

«ՉԻ». Մեզ երբեմն թվում է, թե Շարմազանովը և ընդհանրապես հանրապետականները 2-3 օր առաջ են ծնվել: Աչքերը բացել են, տեսել են՝ կա արցախյան հակամարտություն, ու Արցախն էլ բանակցային կողմ չէ: Ու դրա համար քննադատում են այս իշխանություններին:

Այսինքն, որ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ջանքերով Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից, դրա մասին տեղյակ չեն: Որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան գալիս էր Հայաստան ու մեր երկիրը համարում Ռուսաստանի ֆորպոստ, սրա մասին էլ չգիտեն: 

Որ պարտքերի դիմաց Սերժ Սարգսյանը ռուսներին էր նվիրում երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները, դա հաստատ Նիկոլի մեղքը չէր: 

Ահա տարբերությունը Սերժի և ցանկացած նորմալ մարդու միջև:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ