...

Մեծն ինկվիզիտորը

Մեծն ինկվիզիտորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Կտրիճ Ներսիսյանն ու որոշ անձինք եկեղեցական պաշտոնի համար շնանում ու պղծում են կուսակրոնության ուխտը»:

«ՉԻ». Օյ, օյ, օյ... պաշտոնի համար շնանալուց է խոսում: Նիկոլը, Փաշինյանը.... օֆֆ: Դա նույնն է, որ Քոչարյանը խոսեր իշխանության և բիզնեսի տարանջատման մասին:

Իր ֆեյսբուքյան բեմից հերթական անգամ քար գցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղղությամբ։ Այս անգամ՝ ոչ թե ուղղակի, այլ ուղիղ. սեքսուալ բարոյականության բարձր ամբիոնից։

Տպավորություն է, որ վարչապետն արդեն ոչ թե պետություն է կառավարում, այլ վարում է հավատաքննության 2025 թ. քեշ վրիժառու տարբերակը։ Պարզապես մեղքեր է հանում Կաթողիկոսի գլխին, բայց ոչ թե իբրև պետության ղեկավար, այլ որպես Տեր Հուդա Պատգամախոս՝ ուղղակի կապով Բարձրյալի հետ։ 

Հավանաբար նոր նախաձեռնություն է սպասվում՝ «Ապաքրիստոնեացման ռազմավարություն 2025-2030» խորագրով։

Եթե այսպես շարունակվի, շուտով պետական կաբինետներում կսկսեն հաստատել «կուսակրոնության վերահսկման հանձնաժողով»՝ ԱԱԾ-ի ենթակայության տակ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ