...

«Մենք ձեր անկիրթ և բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու»

«Մենք ձեր անկիրթ և բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է Փաշինյանի հերթական անհեթեթ գրառմանը։

Այսօր արված հերթական գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որտեղ ամենաշատ գործածվող բառը «փախաք»-ն է, ինձ հիշեցրեց մարտի 1-ի, այն սարսափելի գիշերը, երբ Քոչարյանի ոստիկանական հրոսակները հարձակվել էին Ազատության հրապարակում խաղաղ հավաքի մասնակիցների վրա և դաժան հաշվեարդար տեսել նրանց հետ։ Լևոն Տեր Պետրոսյանը չէր հեռացել հրապարակից անգամ ուժով նրան հեռացնելու փորձերից հետո։ Հավանաբար առաջին նախագահի կյանքում եղած ամենածանր գիշերն էր։ Ամեն ինչ տեղի էր ունեցել նրա աչքի առաջ։ Այսինքն, բռնության էր ենթարկվել նաև Լևոն Տեր Պետրոսյանը, բայց նա մնացել էր մարդկանց կողքին։ Ինձ համար ցնցող էր նաև այն, որ այդ ծանր գիշերն անցկացնելուց հետո նա ուժ էր գտել իր մեջ ասուլիս հրավիրել և պատմել այդ ամենի մասին։ Սա հնարավոր չէ մոռանալ։ «Մենք ձեր անկիրթ և բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու»։ Լևոն Տեր Պետրոսյանի խոսքերն են։

ՎԱՐԿԱՆԻՇ

   190 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ