...

Մի անգամ Ամերիկայից

Մի անգամ Ամերիկայից

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրել է. «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթափ գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, շարունակել պայքարը հանուն անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի և Արցախի: Տարբերակ 2. Հուսահատվել և դարդ անել վրանների համար, մեղավորներ փնտրել... Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին»:

«ՉԻ». Լսեք Լևոն Քոչարյանին: Մարդը խելոք բաներ է ասում: Պետք է կպնել գործին: Սկզբի համար պետք է փակել Լոս-Անջելեսի երկու փողոց: Բոսթոնում՝ «Մաքդոնալդսի» առջև, կարելի է Արցախի դրոշ ծածանել:

Լաս-Վեգասում՝ «Ցեզար Փելաս» կազինոյի դիմաց, անհրաժեշտ է վրաններ խփել: Եղանակն էլ՝ ոնց որ բանբաներկա: Անձրև չկա: 

Վաշինգթոնում էլ՝ հենց Սպիտակ տան դիմաց, կպած պետք է վանկարկել «Արցախը Հայաստան է», «Հայաստանը Արցախ է», ծայրահեղ դեպքում՝ «Ամերիկան առանց թուրքերի»: Բայդենը պիտի օր ու արև չտեսնի, քնահարամ լինի:  

Մի խոսքով՝ վարիանտ չկա, տարբերակ 1-ը պետք է խոդի քցել. да поможет нам Запад!

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ