...

Մի անհանգստացեք, ձեր հոնորարի փողը նա միշտ էլ կգտնի

Մի անհանգստացեք, ձեր հոնորարի փողը նա միշտ էլ կգտնի

«ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտություն չկա. դրանով խախտվում է դատավորների հավասարության սկզբունքը. տպավորություն է, որ այն ուղղված է կոնկրետ խումբ անձանց դեմ: Նախնական տվյալներով՝ կոռուպցիոն գործերի քանակը, հարաբերած այլ հանցագործությունների քանակին, չի համապատասխանում դատավորների հարաբերակցությանը, և առաջանում է օրինաչափ հարց՝ արդյոք պե՞տք է կոռուպցիոն գործերին առաջնահերթություն տրվի, որ արագ քննվեն, թե՞, օրինակ, անձի գույքի դեմ ուղղված գործերին, սպանություններին, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններին վերաբերող գործերին: Կա ծախսի նպատակահարմարության և արդյունավետության խնդիր»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«ՉԻ». Քոչարյանի փաստաբաններին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց որ անկեղծ են, չի կարելի չխոստովանել: Մարդիկ գրեթե բաց տեքստով խոստովանում են՝ կոռուպցիոն գործերով դատարաններ ունենալու դեպքում մեր պաշտպանյալը դառնալու է այդ դատարանի մշտական հաճախորդը:

Թող մնա այնպես, ինչպես հիմա է: Քոչարյանի նշանակած դատավորները քննեն իրեն վերաբերող գործերը, կալանքից հանեն, դատաքննություն չսկսեն, նիստերն էլ նշանակեն շաբաթը մեկ: Բայց ամենակարևորը չքննեն այնպիսի գործեր, որոնք կվտանգեն Քոչարյանի բիզնեսները, ուստի և փաստաբաններին աստղաբախշական հոնորարներ վճարելու հեռանկարը:

Փաստաբանը չի կարող չհասկանալ, որ այո, մեզ առաջնահերթ անհրաժեշտ են հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն նաև այնպիսի դատավորների, դատախազների, քննիչների ու ոստիկանների գործեր, որոնք կոծկում են սպանությունները, սեռական անձեռնմխելիության և անձի գույքի դեմ հանցագործությունները:

Ինչ վերաբերում է ծախսի նպատակահարմարությանը: Օրինակ՝ եթե մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը արագ քննի և բացահայտի Օրբելյանի հաճախորդներից մեկի 10 միլիոն դոլարի կոռուպցիայի գործը, ապա մի քանի տարի կարող է դառնալ ինքնաֆինանսավորվող դատարան: Այդ ընթացքում առանց շտապելու կքննի նաև մնացած կոռուպցիոն գործերը: Չէ՞ որ հայտնի ցուցակում հայտնի անձնավորությանը վերագրվում է մի քանի հարյուր անուն բիզնես:

ՎԱՐԿԱՆԻՇ

   980 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ